Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ուռուցքաբանություն

Ցավը քաղցկեղի ժամանակ. oncology.am

Ցավը քաղցկեղի ժամանակ. oncology.am

Ուռուցքաբանների յուրաքանչյուր երկրորդ հիվանդը ցավ է ունենում: Քաղցկեղի տարածված ձևերով հիվանդների 80%-ն ուժեղ կամ չափավոր ցավեր է նշում: Նույնիսկ լիովին ապաքինումից հետո ցավային համախտանիշը կարող է բավականին երկար պահպանվել:

Ինչու՞ են քաղցկեղի ժամանակ ցավեր առաջանում:

Ցավային համախտանիշի պատճառը կարող են լինել ցավային ռեցեպտորների կամ նյարդերի անմիջական ախտահարումն ուռուցքի կողմից, բուժական և ախտորոշիչ միջամտությունները: Երբեմն ցավային համախտանիշը կապված չէ ուռուցքային հիվանդության հետ կամ կարող է առաջանալ մի քանի գործոնների համակցման արդյունքում:

Բժիշկներն` ըստ առաջացնող գործոնների, տարբերում են ցավի երեք հիմնական տարբերակ.

Նոցիցեպտիվ: Որևէ օրգանի կամ հյուսվածքի քիմիական, մեխանիկական, ջերմային ճանապարհով վնասման ժամանակ տեղի է ունենում ցավային ռեցեպտորների գրգռում և նրանցից իմպուլսը փոխանցվում է գլխուղեղ՝ առաջացնելով ցավային զգացողություններ: Ցավային ռեցեպտորներ կան մաշկի մեջ և ոսկրերում (սոմատիկ), նաև ներքին օրգաններում (ընդերային): Որովայնի խոռոչի օրգանները միայն ընդերային նյարդավորում ունեն՝ առանց սոմատիկի:  Դա բերում է «արտացոլված ցավի» առաջացման, երբ ողնուղեղի մակարդակում տեղի է ունենում ընդերային և սոմատիկ օրգանների նյարդաթելերի միախառնում ու գլխուղեղի կեղևը չի կարողանում հստակ արտահայտել ցավը: Այդ պատճառով քաղցկեղով հիվանդը հաճախ որովայնի ցավի ժամանակ չի կարողանում հստակ նշել ցավի աղբյուրն ու նկարագրել նրա բնույթը:

Նեյրոպաթիկ ցավն առաջանում է ծայրամասային նյարդային համակարգի, ողնուղեղի կամ գլխուղեղի վնասման ժամանակ, մասնավորապես` քիմիաբուժության ֆոնին (օրինակ, կուսածաղկի ալկալոիդ պարունակող պատրասոտկների դեպքում) կամ ուռուցքային գործընթացի մեջ նյարդերի կամ նյարդային հյուսակների ընդգրկման դեպքում:

Հոգեծին: Երբեմն քաղցկեղով հիվանդի մոտ ցավային համախտանիշի զարգացման համար օրգանական պատճառներ չկան կամ ցավը կրում է անհամապատասխան ուժեղ բնույթ: Այս դեպքում կարևոր է հաշվի առնել հոգեբանական բաղադրիչը և հասկանալ, որ սթրեսը կարող է ուժեղացնել ցավի ընկալումը:

Ինչպիսի՞ ցավեր են լինում քաղցկեղի ժամանակ

Տարբերում են հետևյալ տեսակները.

Սուր. առաջանում է հյուսվածքների վնասման ժամանակ, ապա ժամանակի ընթացքում նվազում է՝ ըստ ապաքինման: Լիարժեք վերականգնումը 3-6 ամիս է տևում:

Քրոնիկական ցավ. տևողությունը մեկ ամսից ավելի է, պայմանավորված է հյուսվածքների մշտական վնասումով: Ցավի ուժգնության վրա կարող են նաև հոգեբանական գործոններն ազդել:

Բեկումնային ցավ. քրոնիկական ցավի հանկարծակի կտրուկ ուժգնացումն է, որը տեղի է ունենում լրացուցիչ նպաստող գործոնների համակցման դեպքում (օրինակ, ողնաշարի մետաստազներով քաղցկեղի դեպքում ցավերը կարող են կտրուկ ուժեղանալ (կամ առաջանալ) հիվանդի դիրքի փոփոխությունների ժամանակ): Անկանխատեսելիության և ոչ մշտական լինելու պատճառով այդ ցավը բավականին դժվար է բուժել:

Քաղցկեղի ժամանակ ցավերը կարող են մշտական կամ պատահական լինել, այսինքն, որոշ ժամանակով առաջանալ:

Ուռուցքային ախտաբանության բուժման ֆոնին առաջացող ցավեր.

  • կծկանք, այրոց, քոր (բազմաթիվ հակաուռուցքային պատրաստուկների կողմնակի ազդեցություններ),
  • լորձաթաղանթների բորբոքում (ստոմատիտ, գինգիվիտ կամ մարսողական համակարգի այլ բաժինների խոցային ախտահարում), որը կարող է առաջանալ քիմիաբուժության կամ թիրախային բուժման հետևանքով,
  • ափերում և ոտնաթաթերում ցավ, քոր, ծակծկոց, կարմրածություն, այրոց
  • ցավեր ամբողջ մարմնի մկաններում և հոդերում (պակլիտաքսելի կամ արոմատազայի ինհիբիտորների կիրառման դեպքում),
  • ծնոտի օստեոնեկրոզ (ոսկերում մետաստազների դեպքում կիրառվող բիֆոսֆանատների հազվադեպ հանդիպող կողմնակի ռեակցիա),
  • ճառագայթային բուժման հետևանքով առաջացող ցավեր (բերանի խոռոչի և ըմպանի ախտահարում, դերմատիտ):


Արդյո՞ք քաղցկեղի ժամանակ միշտ ցավ կա

Առանց ցավերի քաղցկեղ հնարավոր է սկզբնական շրջանում, երբ ուռուցքն այնքան փոքր է, որ ռեցեպտորները չեն գրգռվում: Առանց ցավի կարող են ընթանալ նաև առանց արտահայտված ուռուցքով ընթացող հիվանդությունները, օրինակ, միելոմային հիվանդությունը` մինչև ոսկրերի ախտահարումը, լեյկոզները և այլն:

Հիվանդի կողմից ցավի գնահատումը

Հիվանդին առավելագույնն օգնելու համար անհրաժեշտ է կարողանալ գնահատել ցավի մակարդակը: Գլխավոր կողմնորոշիչը համարվում է մարդու զգացողությունը, այդ դեպքոմ բժիշկը կիրառում է հետևյալ չափորոշիչները.

  • ի՞նչ բնույթի է ցավը (նվացող, այրող, պուլսացող, սուր և այլն),
  • առավելապես որտե՞ղ է տեղակայված ցավը,
  • որքա՞ն է ցավերի տևողությունը,
  • այն մշտակա՞ն է, թե` պարբերական,
  • օրվա ո՞ր ժամերին է առաջանում կամ ուժգնանում,
  • ի՞նչն է ցավն ավելի ուժեղացնում կամ թուլացնում,
  • արդյո՞ք ցավը որևէ գործունեություն սահմանափակում է,
  • որքանո՞վ է այն ուժեղ:


Ցավի ուժգնության գնահատման ամենապարզ գործիքը թվային վարկանշային սանդղակն է: Այն իր մեջ ներառում է տաս աստիճան՝ 0-ից (ցավ չկա) մինչև 10 (ամենաուժեղ ցավը, որը հնարավոր է պատկերացնել): 1-3 աստիճանավորումը համապատասխանում է ոչ ուժեղ ցավին, 4-6-ը` չափավոր և 7-10-ը` ուժեղ ցավին: Հիվանդն ինքն է գնահատում իր զգացողությունները թվերով և ներկայացնում բժշկին:

 

Այս եղանակը հարմար չէ մինչև 7 տարեկան երեխաների և նյարդային զգալի խանգարում ունեցող հիվանդների, ինչպես նաև ծերերի համար: Այս դեպքերում գնահատումն իրականացվում է այլ չափորոշիչներով, օրինակ, ըստ դիմային ցավի սանդղակի, կամ կիրառվում են հարազատների, հիվանդի խնամքն իրականացնողների հաշվետվությունները, որոնք վերաբերվում են հիվանդի արձագանքին` հանդեպ ցավազրկողները:

Բացի բժշկական պատճառներից, կարևոր է հաշվի առնել նաև հիվանդի մտածելակերպի առանձնահատկությունները: Որոշ տեղերում ցավից գանգատվելն ընկալվում է որպես թուլության նշան: Կամ հիվանդները հաճախ չեն ցանկանում ծանրաբեռնել ընտանիքի մյուս անդամներին, քանի որ հարազատների կարծիքը շատ կարևոր է: Բացի այն, որ հաշվի է առնվում հոգեբանական գործոնը, բժիշկը կանխատեսում է, թե որքանով արդյունավետ կլինի բուժումը:  Այսպիսով, նեյրոպաթիկ, բեկումնային և ուժեղ ցավը բարդ է վերահսկել: Բարդ է բուժել, եթե հիվանդը կյանքի ընթացքում երբևիցե չարաշահել է թմրանյութերը, ալկոհոլը, տառապել է դեպրեսիայով, ունեցել է մտավոր գործունեության խանգարումներ կամ արդեն ստացել է ցավի դեմ բուժում:

Ինչու՞ բուժել ցավը

Երբեմն քաղցկեղի ժամանակ հիվանդները չեն ցանկանում ցավազրկողներ ընդունել՝ այդպիսով զգուշանալով իրենց ավելի վնասելուց: Դա այդպես չէ, ցավային համախտանիշը պետք է բուժել, ինչպես այլ ցանկացած ախտաբանական համախտանիշ: Ցավի կառավարմանը կարող են նպաստել.

  • բավարար քունը,
  • ակտիվության բարձրացումը,
  • ախորժակի բարձրացումը,
  • վախի զգացողության, գրգռված վիճակի նվազումը,
  • սեռական կյանքի բարելավվումը:


Ինչպե՞ս  վերացնել, թեթևացնել ցավը քաղցկեղի ժամանակ:

Քաղցկեղի ժամանակ գլխացավը, ոտքերի ցավը, գոտկային շրջանում ցավը, ոսկրերի ցավը բուժում են միասնական աստիճանական համակարգով.

I աստիճան:  Ոչ օպիոիդային ցավազրկողներ: Դա կարող է լինել պարացետամոլ (ացետամինոֆեն), իբուպրոֆեն, կետոպրոֆեն, ցելեկօքսիբ, դիկլոֆենակ, ասպիրին, կետորոլակ:

II աստիճան: Եթե արդյունք չկա,  ապա կիրառում են թեթև օպիոիդներ (կոդեին):

III աստիճան:  Ուժեղ ազդող օպիոիդներ (մորֆին, ֆենտանիլ, օքսիկոդոն, տրամադոլ) ցավի լիարժեք վերացման համար` անհրաժեշտ դեղաչափերով:

Անհանգստության և վախի դեմ պայքարելու համար ցանկացած աստիճանում նշանակվում են լրացուցիչ դեղեր: Սովորաբար, դրանք հակացնցումային դեղերն են, հակադեպրեսանտները, տեղային ցավազրկողները: Բորբոքման արդյունքում առաջացած ցավի դեպքում կիրառում են գլյուկոկորտիկոստերոիդներ, իսկ ոսկրերի ախտահարման դեպքում` բիֆոսֆոնատներ (պամիդրոնատ) և դենոզումաբ:

Ճիշտ դեղը ճիշտ դեղաչափով և ճիշտ ժամանակին հնարավորություն է տալիս օգնել մարդկանց 80-90%-ին: Մնացած դեպքերում այլ եղանականեր են կիրառվում.

  • Գլխուղեղի վրա վիրահատական միջամտություն, որն ընդհատում է ցավային իմպուլսի փոխանցումը:
  • Խորդոտոմիա, այսինքն, ողնուղեղում հաղորդչական ուղիների հատում: Կիրառվում է հիվանդի վատ կանխատեսման դեպքում  և արտահայտված ցավային համախտանիշի ժամանակ, որը դեղորայքային բուժման չի ենթարկվում:
  • Նյարդային ցողունի միջմաշկային էլեկտրական խթանում:
  • Նյարդի պաշարում: Այս դեպքում դեղը ներմուծում են կամ նյարդային ցողուն, կամ նրա շուրջ գտնվող հյուսվածքներ, որը նույնպես ընդհատում է ցավային իմպուլսի փոխանցումը:
  • Ռադիոալիքային աբլյացիա: Ռադիոալիքների օգնությամբ տաքացվում են նյարդաթելերը՝ նրանց գործունեությունը խաթարելու նպատակով:
  • Պալիատիվ ճառագայթային բուժում: Այն նվազեցնում է ուռուցքի չափերը և նրա ազդեցությունը նյարդային խրձերի վրա:
  • Այլընտրանքային եղանակներ, որոնք, սովորաբար, կիրառվում են որպես ավանդական բժշկության համալրում:  Դա կարող է լինել մեդիտացիան, ասեղնաբուժությունը, խիրոպրակտիկան, հիպնոսը:


Քաղցկեղի 4-րդ շրջանում ցավերը միանգամից չեն առաջանում, այդ պատճառով հիվանդը և նրա հարազատները կարող են նախապես մշակել գործողությունների պլանը:

Օպիոիդ ստանալու համար անհրաժեշտ է բուժաշխատող: Դեղատոմսը կարող է դուրս գրել.

  • բժիշկ-ուռուցքաբանը,
  • տեղամասային թերապևտը,
  • նեղ մասնագիտացմամբ բժիշկը, որն անցել է թմրանյութերի հետ աշխատելու ուսուցում:


Հատուկ դեղատոմսը գործում է 15 օր, եթե այն շտապ է պետք, կարելի է դուրս գրել նաև տոնական և հանգստյան օրերին:

Ներկայում հիվանդը կամ նրա հարազատները կարող են այլևս չվերադարձնել օգտագործված սպեղանիները, դատարկ ֆլակոնները կամ դեղերի փաթեթավորումները: Պատրաստուկները ստանում են մասնագիտացված դեղատներում, որոնք նարկոտիկ ցավազրկողներ, թունավոր և հոգեմետ դեղեր թողարկելու թույլտվություն ունեն: Սակայն, եթե տեղանքը ծայրամասում է և դեղատուն չկա, ապա բուժակային-մանկաբարձական կետերը կամ ամբուլատորիաները օպիոիդներ պահելու և բաց թողնելու իրավունք ունեն:

Դեղատոմս ստանալու համար գոյություն ունի գործողությունների որոշակի ալգորիթմ

  • Բժիշկը զննում է հիվանդին և դեղատոմս  դուրս գրում: Այն կարելի է իրականացնել համաբուժարանում, օնկոդիսպանսերում կամ տանը:
  • Այնուհետև հիվանդը կամ նրա հարազատները բժշկական հաստատությունում դեղատոմսի վրա կլոր կնիք են դնում, տանն այն անել չի կարելի:
  • Վստահված անձը կամ հենց հիվանդը բժշկական հաստատության կողմից տրված ցուցակով դեղը ստանում է մասնագիտացված դեղատնից:

 

Ինչպե՞ս ճիշտ ընդունել ցավազրկողները:

  • Ցավային համախտանիշի լիարժեք վերահսկման համար ցավազրկողները պետք է ընդունել ոչ թե «ըստ պահանջի», այլ` «ըստ ժամերի», այսինքն յուրաքանչյուր 3-6 ժամը մեկ:
  • Պետք չէ երկարացնել դեղերի ընդունման միջակայքը: Ցավազրկումն ավելի հեշտ է իրականացնել, երբ ցավը դեռևս ուժեղ չէ:
  • Բուժող բժշկին պետք է անպայման հաղորդել ընդունվող բոլոր դեղերի մասին, քանի որ հնարավոր է անցանկալի դեղորայքային փոխազդեցություն:
  • Չի կարելի դեղերի ընդունումն ինքնուրույն դադարեցնել: Եթե կողմնակի երևույթներ են առաջացել, պետք է անմիջապես հաղորդել բժշկին:
  • Պետք է նաև հաղորդել, եթե արդյունքն անբավարար է. դեղաչափը կավելացվի կամ կփոխարինվի այլ դեղով:


Ինչպիսի՞ եղանակներով է իրականացվում ցավազրկումը նարկոտիկ դեղերով:

Դեղի ներմուծման եղանակները պայմանավորված են հիվանդի վիճակով և, նույնիսկ, նրա նախապատվություններով.

  • Ներքին ընդունման. եթե ստամոքսը և աղիները նորմալ են գործում, ապա դեղորայքը տալիս են ենթալեզվային (սուբլինգվալ), կամ դնում այտի ներքին մակերևույթին (հարթշային):
  • Ուղիղ աղու միջոցով. բերանով ընդունման անհնարինության դեպքում օպիոիդները կարելի է ներմուծել ուղիղ աղու միջոցով:
  • Մաշկի միջոցով. դրա համար կիրառում են հատուկ մաշկային սպեղանիներ:
  • Քթի միջոցով. քթային ցողաշիթի ձևով:
  • Ենթամաշկային. օպիոիդները ներարկիչով ներմուծում են ենթամաշկային ճարպային շերտ:
  • Ներերակային. այս ճանապարհն արդարացված է, եթե նախորդ եղանակներն անարդյունավետ են: Դրա համար ինֆուզամատ է կիրառվում (բժշկական պոմպ), որը ճշգրիտ դոզավորում և ներմուծում է դեղը:
  • Ողնուղեղային հեղուկի մեջ ներարկման միջոցով. երբեմն ողնուղեղային խողովակ ներմուծում են նաև անզգայացնող դեղը՝ շատ ուժեղ ցավի պաշարման նպատակով:


Օպիոիդային կախյալություն

Որոշ մարդիկ վախենում են բժշկական նպատակով օպիոիդներ կիրառել՝ խուսափելով թմրամոլ դառնալուց: Ժամանակի ընթացքում հնարավոր է ցավազրկողների նկատմամբ կայունության զարգացում: Դա նշանակում է դեղաչափը պետք է ավելացնել: Նմանատիպ իրավիճակը նորմալ է և կարող է առաջանալ նաև այլ դեղերի դեպքում:  Բժշկի կողմից նշանակված դեղաչափով և քանակով ընդունման դեպքում թմրանյութերից կախյալության առաջացման հավանականությունը մեծ չէ: 

Օպիոիդների կողմնակի ազդեցությունները

Գոյություն ունեն մի քանի հաճախ հանդիպող երևույթներ.

  • սրտխառնոց,
  • փորկապություն,
  • քնկոտություն,
  • բերանում` չորություն:

 

Օպիոիդները թուլացնում և դանդաղեցնում են ստամոքսի ու աղիների մկանային կծկումները, որը բերում է աղիների գործունեության խանգարման: Կարևոր է շատ հեղուկներ ընդունել և բժշկին անմիջապես տեղյակ պահել անցանկալի երևույթների մասին:

Ավելի հազվադեպ հիվանդը նշում է.

  • զարկերակային ճնշման իջեցում,
  • անքնություն,
  • գլխապտույտ,
  • հալյուցինացիաներ,
  • քոր,
  • խնդիրներ` կապված էրեկցիայի հետ,
  • արյան մեջ գլյուկոզայի մակարդակի իջեցում,
  • մտածելակերպի փոփոխություններ:


Այս խնդիրների առաջացման դեպքում բժիշկը կարող է փոխել նշանակված դեղի դեղաչափը և ընդունման եղանակը կամ նշանակել այլ դեղ կամ օգնության եղանակ:


Հոդվածը կրում է տեղեկատվական բնույթ, նախատեսված չէ ինքնուրույն ախտորոշման և բուժման համար: Անհրաժեշտ է մասնագետի խորհրդատվություն:

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Երիկամի քաղցկեղ. նշաններ, ռիսկի գործոններ, կանխարգելում. morevmankan.am
Երիկամի քաղցկեղ. նշաններ, ռիսկի գործոններ, կանխարգելում. morevmankan.am

Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...

Միզային համակարգ
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am

Գենետիկ հետազոտությունները երկու գլխավոր նպատակ են հետապնդում...

Ախտորոշում Գենետիկա
Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com
Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com

Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...

Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com
Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com

Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...

Բժշկի ընդունարանում
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com

Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...

Բժշկի ընդունարանում
Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com
Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com

Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...

Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները


Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...

Նյարդաբանություն
Ուռուցքաբանության նորարարությունները «Նաիրի» ԲԿ-ում. հարցազրույց Արտեմ Ստեփանյանի հետ. nairimed.com
Ուռուցքաբանության նորարարությունները «Նաիրի» ԲԿ-ում. հարցազրույց Արտեմ Ստեփանյանի հետ. nairimed.com

Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...

Բժշկի ընդունարանում
Արգանդի վզիկի ուռուցքային հիվանդություն. ուռուցքաբան-գինեկոլոգ Ժիրայր Մալաքյան. nairimed.com
Արգանդի վզիկի ուռուցքային հիվանդություն. ուռուցքաբան-գինեկոլոգ Ժիրայր Մալաքյան. nairimed.com

Արգանդի վզիկի քաղցկեղն ուռուցքային այն սակավաթիվ հիվանդություններից է, որի դեպքում պատճառը հայտնի է. գրեթե 80% դեպքերում դա մարդու պապիլոմավիրուսն է, որը հիմնականում փոխանցվում է սեռական ճանապարհով...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Գլխուղեղի չարորակ ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Գլխուղեղի չարորակ ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում


Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...

Նյարդաբանություն
Կոնտրաստային մամոգրաֆիա. nairimed.com
Կոնտրաստային մամոգրաֆիա. nairimed.com

Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...

Ախտորոշում
Վահանաձև գեղձի նորագոյացությունները. nairimed.com
Վահանաձև գեղձի նորագոյացությունները. nairimed.com

Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...

Ներզատաբանություն
Մամոգրաֆիա. հաճախ տրվող հարցեր. nairimed.com
Մամոգրաֆիա. հաճախ տրվող հարցեր. nairimed.com

Մամոգրաֆիան կրծքագեղձերի ռենտգեն հետազոտություն է՝ ցածր ճառագայթային չափաբաժնով...

Ախտորոշում
Կրծքագեղձի բիոպսիա. nairimed.com
Կրծքագեղձի բիոպսիա. nairimed.com

Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...

Ախտորոշում
Կրծքագեղձի բիոպսիա՝ տարածված միֆ. nairimed.com
Կրծքագեղձի բիոպսիա՝ տարածված միֆ. nairimed.com

Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...

Ախտորոշում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ